Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը թող վեր-վեր չթռնի, եթե որեւէ գործողություն չի անելու ժողովրդի տված 33 ընդդիմադիր ձայնին տեր կանգնելու համար»․ Հայկ Գրիգորյան

Հունիս 24,2025 14:07

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ավագանին մերժեց իր նախագիծը, որով առաջարկում էր դադարեցնել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները։ Հայկ Գրիգորյանն ասաց, որ «Հանրային ձայն» խմբակցությունն ունի «Քաղաքացիական պայմանագրի» լիակատար» աջակցությունը։

«Ընդդիմադիրները վկայակոչում են բարոյական նորմերը, որ Արտակ Գալստյանը տնային կալանքի տակ է։ Բայց ի՞նչ բարոյականության մասին է խոսքը, եթե երեւանցին ձայն է տվել ընդդիմությանը, բայց նույն ընդդիմությունը, ինչ-որ բարոյական նորմեր վկայակոչելով, չի ուզում բնակիչների ձայնին տեր կանգնել։ Ընդդիմության մեջ կա տարբեր մոտեցում ժողովրդին տված քվեների մասով։ Ես բերել եմ նախագիծ, որով ասում եմ՝ մանդատից զրկենք, մարդիկ ասում են՝ մեզ պետք չէ մանդատից զրկել, որովհետեւ բարոյական չէ, մարդը տնային կալանքի մեջ է։ Խնդիրն այն է, որ ես չեմ տեսնում ընդդիմության մեջ միասնական դիրքորոշում, որ իրենք ուզում են Երեւանի քաղաքապետարանում ընդդիմությանը տված քաղաքացու ձայներին տեր կանգնել»,- ասաց նա։

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ նորմալ չէ, երբ ընդդիմությունը չի ուզում իշխանությանը տապալելու ու հաղթելու իրավական ճանապարհից օգտվել։ Նա նշեց, որ եւ «Մայր Հայաստանը», եւ «Ազգային առաջընթացի» «մարությանական թեւը» դեմ են արտահայտվել, որ Արտակ Գալստյանը մանդատից զրկվի։

«Մարդիկ թող իմանան, որ էս պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանում կա 24 հատ ընդդիմադիր, այսինքն՝ Հանրային ձայնն ամբողջությամբ կորսված է։ Եվ այդ 24 հոգին էլ չունեն միասնական դիրքորոշում, թե ոնց 7 ձայնը հետ բերեն ու դառնան մեծամասնություն։ Եվ թող ընդդիմությունը այդ 24 հոգի ձայն ունենալու հաշվով էլ կառուցի իր գործողությունները, ոչ թե վեր-վեր թռնի, եթե որեւէ գործողություն չի անելու ժողովրդի տված 33 ընդդիմադիր ձայնին տեր կանգնելու համար»,- հավելեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30