«Եկեղեցու դեմ արշավ չի սկսվել, եկեղեցին ունեցել է բիզնեսմեն տերտերներ էս վերջին երկու տասնամյակում։ Եվ այսօր պայքար է գնում հենց բիզնեսմեն տերտերների դեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։
Նա հավելեց․ «Ես եկեղեցի գնում եմ, ես շատ կուզենայի, որ երբ եկեղեցի գնայի, ստանայի օրհնություն այն քահանաներից, ովքեր Աստծո պատվիրաններով են եկեղեցում։ Բայց, ցավոք սրտի, ես գնում եմ եկեղեցի եւ Աստծո առաջ եմ մոմ վառում»։
Անդրադառնալով Վեհափառին՝ Անի Խաչատրյանն ասաց․ «Ես երբեք կաթողիկոսին որպես կաթողիկոս չեմ ընդունել։ Նա այն կաթողիկոսն է, որի կաթողիկոս ընտրվելու առաջին իսկ բառերը եղել են՝ հոկտեմբերի 27 է եղել Ազգային ժողովում։ Նա այն կաթողիկոսն է, որը մի քանի ժամ թաքցրել է, որ հոկտեմբերի 27 է եղել Ազգային ժողովում, որպեսզի իր ընտրությունները լինեն, նոր ասի, որ հոկտեմբերի 27 է եղել, որպեսզի իր ընտրությունները պռավալ չգնան»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ