Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար. Սուրեն Սարգսյան

Հունիս 24,2025 15:22

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար

Երկրորդ, խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։

Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ։ Կողմերը պարզապես որոշել են կանգ առնել ճիշտ ժամանակին՝ գերտերության հորդորով (և հնարավոր է՝ միջնորդությամբ)։

Եթե որևէ մեկին թվում է, թե Իրանը և Իսրայելը կարող են գտնել այնպիսի լուծումներ, որոնք միաժամանակ կընդունելի լինեն թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի, և նույնիսկ ԱՄՆ ժողովրդի համար, ապա նա լուրջ սխալվում է։ Վերջիվերջո սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հրադադարն է այս տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կրկնեմ՝ մեր կենսական շահը ռուս-ամերիկյան և իրան-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է։

Խաղաղությունը լավ բան է, բայց մուրալով չի տրվում։ Իսկ Իրանը և Իսրայելը լավ գիտեն դրա գինը։

Վերջիվերջո, միայն վերջին 15 ամիսների ընթացքում սա արդեն երրորդ ուղիղ բախումն էր այս երկու երկրների միջև։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30