Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում 2025 թվականին իրականացվելիք փոսալցումների մրցույթը հաղթել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունը․ Միքայել Խաչատրյան

Հունիս 24,2025 15:37

Մայրաքաղաք Երեւանում 2025 թվականին իրականացվելիք փոսալցումների մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը փոխկապակցված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ․ քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը։ Լրագրողների հարցերը վերաբերում էին փոսալցման աշխատանքների որակին, տեխհսկողությանը:

«Մենք բազմիցս բողոքել ենք եւ խնդիր ենք բարձրաձայնել այս մասով։ Մենք արձանագրում ենք, որ այո, կան խնդիրներ, Երեւանի քաղաքապետարանի տարբեր համապատասխան ստորաբաժանումներ գնում են ամեն օր, ամենժամյա ռեժիմով։ Մենք վեր ենք հանելու բոլոր խնդիրները։ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես բոլոր այլ հարցերում, չի ընդունելու որակին չհամապատասխանող աշխատանքներ։ Երեւան քաղաքում կան մի քանի դեպքեր, որ անորակ աշխատանքները ընդունվել են տարբեր պաշտոնյաների կառավարման ժամանակաշրջանում․ այդ դեպքերով կան հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներ։ Մենք գնումների մասին օրենքում ունենք բազմաթիվ բացեր, որը Երեւանի ավագանու տիրույթից դուրս է, ԱԺ տիրույթում է։ Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովի մեր գործընկերները այս պահին կամ առաջիկա նիստերի ընթացքում կունենան փոփոխություններ գնումների մասին օրենքում»,–ասաց նա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30