Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է վիզաների ազատականացման գործողության ծրագրի շուրջ բանակցություններին

Հունիս 24,2025 17:02

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն–քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը Կառավարության անփոփոխ քաղաքական կամքն ու հանձնառությունն է։

Իր ելույթի ընթացքում Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման արդյունավետության բարձրացումը և ներկայացրել այս պահին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը և համատեղ իրականացվող աշխատանքները: Փոխվարչապետը մասնավորապես անդրադարձել է վիզաների ազատականացման գործողության ծրագրի շուրջ բանակցություններին և Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի ձևավորման աշխատանքներին, ինչպես նաև 2025-2027թթ ժամանակաշրջանի համար իրականացվելիք Դիմակայունության և աճի պլանին:

Ողջույնի ելույթից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել քննարկման ընթացքում վեր հանված հարցերի և դիտարկումների վերաբերյալ ամփոփումով:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30