Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է վիզաների ազատականացման գործողության ծրագրի շուրջ բանակցություններին

Հունիս 24,2025 17:02

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն–քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը Կառավարության անփոփոխ քաղաքական կամքն ու հանձնառությունն է։

Իր ելույթի ընթացքում Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման արդյունավետության բարձրացումը և ներկայացրել այս պահին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը և համատեղ իրականացվող աշխատանքները: Փոխվարչապետը մասնավորապես անդրադարձել է վիզաների ազատականացման գործողության ծրագրի շուրջ բանակցություններին և Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի ձևավորման աշխատանքներին, ինչպես նաև 2025-2027թթ ժամանակաշրջանի համար իրականացվելիք Դիմակայունության և աճի պլանին:

Ողջույնի ելույթից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել քննարկման ընթացքում վեր հանված հարցերի և դիտարկումների վերաբերյալ ամփոփումով:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Naira says:

    Լսեցինք այս պլատֆորմի իբր մշտադիտարկման հաշվետվությունները տարբեր ոլորտներում սակայն բացի ընդհանուր հանրամատչելի գիտելիքից ոչինչ ավելին չասվեց, ոչ մի խորքային ուսումնասիրություն չներկայացվեց ամեն ինչ կենցաղային մակարդակի վրա, իսկ իրականում այս համաձայնագրով շատ գործողություններ էին նախատեսված, որոնք հատիկ առ հատիկ պետք էր վերլուծել և ոչ թե ընդհանուր բաներ ասել անցնել առաջ։

Պատասխանել Naira

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30