«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Օրերս Ուլնեցի փողոցից, որտեղ հավաքվել էին Սամվել Կարապետյանի աջակիցները, ոստիկանության հատուկ պահպանվող տարածք էին տարվել տասնյակ ավտոմեքենաներ։
Բարձրաձայնելով խնդրի մասին՝ 2 օր առաջ այցելել էի այդ տարածք՝ պահանջելով ոստիկանությունից հստակ պարզաբանում, թե ինչ հիմքով են պահվում քաղաքացիների մեքենաները։
Քիչ առաջ տեղեկացա, որ մեր համառ ջանքերի արդյունքում ավտոմեքենաների մի մասը վերադարձվել է։
Կարդացեք նաև
Հետևողական եմ լինելու, որպեսզի օր առաջ մեր հայրենակիցներին վերադարձվեն իրենց պատկանող բոլոր տրանսպորտային միջոցներ»: