Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

Ոչ մի ռուսաստանյան օլիգարխ չի հրաժարվել Նիկոլ Փաշինյանին աջակցելուց՝ կա՛մ ուղղակի, կա՛մ էլ Աննայի միջոցով. Վիկտոր Կրիվոպուսկով. «Հրապարակ»

Հունիս 25,2025 10:58

Սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, որը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության «Ռոսսոտրուդնիչեստվո» ռուսական ընկերությունը, նիկոլական իշխանության համար անցանկալի անձանցից է:

Վիկտոր Վլադիմիրովիչի հետ խոսել ենք բարերար, գործարար, ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

– Ինչո՞ւ է այս ամենն արվում, ըստ Ձեզ, մարդուն կալանավորել են մի նախադասության համար, որով նա կարծիք է արտահայտել, Ձեր գնահատականն եմ ուզում լսել:

– Զարմանում եմ, որ Դուք զարմանում եք: Սամվել Կարապետյանն առաջինը չէ, որին Փաշինյանը ձերբակալում է, կալանավորում է, բայց համաձայնեք, որ նա ոչ մեկին չի պատժել, ոչ ոք նստած չէ իր որոշմամբ: Թե՞ Դուք գիտեք որեւէ մեկին, որը դատապարտվել է նրա որոշմամբ: Ինչպես մեզ մոտ են ասում՝ կչարչարի /помытарит/, փողերը կխլի, փրկագինը կվերցնի, բաց կթողնի: Հիմա էլ Սամվելի հերթն է: Ես չգիտեմ, թե արդյոք Սամվել Կարապետյանը ֆինանսապես աջակցե՞լ է Փաշինյանին` դեպի Օլիմպ նրա ճանապարհին: Ամենայն հավանականությամբ, այո: Իմ կարծիքով, ոչ մի ռուսաստանյան օլիգարխ չի հրաժարվել նրան աջակցելուց՝ կա՛մ ուղղակի, կա՛մ էլ Աննայի միջոցով:

– Եկեք խոսենք «Հայաստանի էլցանցերի» ճակատագրի մասին, որն ուզում են պետականացնել՝ փաստացի, վերցնելով ՌԴ ազդեցությունից: Դուք երկար ժամանակ ապրել եք այստեղ, հետեւել եք մեր տնտեսական գործընթացներին, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ տնտեսական գործակցությանը, ինչպիսի՞ն եք տեսնում հետագա զարգացումները: Կկարողանա՞ն պետության միջոցներով կառավարել «Ցանցերը»:

– «Ցանցերն» այնքան էլ ահռելի չեն, որ պետական կառույցները չկարողանան կառավարել: Միառժամանակ կզբաղվեն, հետո կգցեն մի որեւէ օլիգարխի վրա, որը կգնի, կսեփականաշնորհի դրանք: Հոսանքը կթողարկվի, եւ ոչ մի նոր բան: Ատոմակայանն ո՞ւմն է:

– Կառավարվում է ռուսական ձեռնարկության կողմից:

– Չէ, բայց պետական ընկերությունն է դրանով զբաղվում: Այլ բան է, որ ձեզ մոտ բաշխիչ ցանցեր են, որոնք կարող են լինել մասնավորի ձեռքում: Կխլեն մեկից, հետո կվաճառեն մյուսին, ժողովուրդը սրան չի ընդդիմանալու: Այլ բան է անցումը ԵԱՏՄ-ից ԵՄ: Այ, այստեղ կսկսվի իսկական մղձավանջը, որովհետեւ ամեն ինչ կփլվի՝ ե՛ւ մաքսատունը, ե՛ւ սպառումը: ԵԱՏՄ-ն միջոցների ու մարդկային ռեսուրսի ազատ տեղաշարժի համակարգ է, բայց այնտեղ՝ Եվրոպայում, այդպես չի լինի: Ո՞ւր եք գնալու, ինչպե՞ս, ո՞վ է ձեզ այնտեղ սպասում, Եվրոպային դուք պետք չեք` ոչ մի տեսքով կամ ձեւով: Ու այստեղ կլինի կրախը: Իսկ առայժմ ձեր ժողովուրդը լուռ է, ձայն չի հանում, երազում է, որ Եվրոպա է գնալու, ինչպես իր տուն:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30