Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոնով չեք կարող խաբել»․ Վահագն Մելիքյանի կարծիքով՝ իր վախերով պայմանավորված, Նիկոլ Փաշինյանը կրկին փորձում է խաբել եւ Արեւմուտքին եւ հասարակությանը

Հունիս 25,2025 11:33

«Երբ ճանաչում ես ինքնությունդ, ընդունում ես ինքնությունդ՝ դրա մեջ պարփակված է ամեն ինչ՝ հավատ, պատմություն, ժառանգություն, դարերի խորքից եկող ավանդույթներ։ Սա միայն միասնականությանը միտված գաղափար պետք է լինի ու այս միասնականությունը պիտի ջարդեն, համերաշխությունը պիտի ջարդեն՝ պատառոտեն, պատառիկների բաժանեն, որպեսզի ավելի հեշտ լինի կուլ տալ։ Չի հաջողվելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը՝ «Հայ Առաքելական եկեղեցի․ պետականաշինություն եւ արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովից առաջ։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Եկեղեցու տեղը, դերը հայոց պատմության, պետականաշինության եւ պետականության պահպանման գործընթացում։

Վահագն Մելիքյանի գնահատմամբ, այն, ինչ ձեռնարկել է գործող իշխանությունը Եկեղեցու դեմ, դատապարտված է լինելու, որովհետեւ ժողովուրդը եւ ոչ միայն հավատացյալ ժողովուրդը, այլ բոլոր նրանք, ովքեր իրենց հայ են համարում, շատ լավ հասկանում են գործընթացը եւ ոտքի են կանգնելու՝ ի պաշտպանությունը Եկեղեցու։

«Թատրոնով չեք կարող խաբել։ Չգիտեմ որ սենյակներում եւ ինչ նորելուկ տեխնոլոգների կողմից ծնված հիվանդագին մտքերը նոր ռեպրեսիաների համար հիմք են նախապատրաստում, ինչը այսօր առավոտյան արդեն սկսել են»,- սա էլ դիվանագետի գնահատականն է երեկ, իշխանության հրապարակած «հեղափոխության պլանի», ըստ որի՝ իբր բացահայտել են ընդդիմության կազմակերպած հեղաշրջման փորձը։

Ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանն այսպիսով նաեւ Արեւմուտքին է փորձում խաբել, որ ինքը ոչ թե ռեպրեսիաներ է իրականացնում, այլ հեղաշրջման կանխման փորձ է անում․ «Հերթական անգամ էլ խաբելու փորձ է արվելու, ինչն իրենց վախերով է պայմանավորված, ինչի համար էլ ռեպրեսիվ մեքենան պիտի աշխատեցնի, բայց այդ մեքենան աշխատեցնողներն էլ են զզվելու մի օր, կգա այդ օրը․ իսկ ժողովուրդը որ ոտքի է կանգնում՝ սրբում-տանում է, ինքը շատ լավ գիտի հրապարակի ուժը»։

Գործարար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողի մասին խոսելով էլ Վահագն Մելիքյանն ասաց՝ եթե մյուս գործարարները «երեք կապիկի» պատմության վիճակից՝ չեմ լսել, չեմ տեսել, չեմ ասի՝ դուրս գան, ու նրա նման կանգնեն ժողովրդի կողքին, ամեն ինչ շատ արագ կվերանա։

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30