«Չգիտեմ ինչո՞ւ, Արցախի մասին խոսելը դառնում է տաբու մեզ համար»,- «Հայ Առաքելական եկեղեցի․ պետականաշինություն եւ արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Ըստ սրբազանի, մայիսի 26-27-ին եկեղեցիների համաշխարհային խորհրդի անցկացրած Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված համաժողովն առաջացրեց ադրբեջանական կողմի լուրջ հակազդեցությունը։ Բայց որ տարօրինակ է կամ ոչ՝ նույն հակազդեցությունն առաջացրեց նաեւ ՀՀ իշխանությունների մոտ:
Սրբազանը մեջբերեց Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի նամակից՝ ուղղված եկեղեցիների համաշխարհային խորհրդին․ նամակում Հայ Առաքելական եկեղեցու գործողություններն անվանում է «ռեւանշիստական» եւ հորդորում՝ հնարավորինս շուտ հեռանալ համաժողովից։
Կարդացեք նաև
ՀԱԵ-ի դեմ սկսած այս համակողմանի արշավը սրբազանը պայմանավորում է նրանով, որ «Հայ եկեղեցին դարեր շարունակ իր բոլոր ջանքերն ու միջոցները ներդրել է հայոց պետականության վերականգման համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ