Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու դեմ պայքարում ՔՊ-ն «զադնի» չի դրել․ Ալեն Սիմոնյան

Մարտ 03,2026 14:13 Share

«Իշխանությունն այս հարցում «զադնի» չի դրել։ Այն գործընթացը, որը որ սկսել է, այլեւս անդառնալի է։ Այլ հարց է, թե ի՞նչ փուլում, ի՞նչ ժամանակացույցով եւ ի՞նչ գործողություններ կարվեն։ Այդ գործընթացը սկսվել է, այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ կավարտվի իր բնականոն ձեւով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանության սկսած արշավին էր վերաբերվում։ Լրագրողը նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրերն էլ պատարագների չի գնում, կուսակցական հավաքների է գնում ավտոբուսով։

«Պատարագների գնալ-չգնալը իր անձնական որոշումն է։ Ինքը գնալու է, էլի է գնալու, ես վստահ եմ։ Խոսել եմ իր հետ այդ մասով։ Նույնիսկ քարոզարշավի հետ կապված խոսակցություն ենք ունեցել՝ ասել է՝ ես չեմ կարող, ես պետք է գնամ պատարագների, պետք է ժամանակացույցն այնպես անենք․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031