Լրահոս
Օրվա լրահոսը

DER SPIEGEL-ն անդրադարձել է Բագրատ սրբազանի ձերբակալությանը

Հունիս 25,2025 16:21

Գերմանական DER SPIEGEL պարբերականը հրապարակել է Reuters-ի հաղորդագրությունը «Հայաստանում զանգվածային ցույցերի առաջնորդը ձերբակալվել է» վերնագրով: 

«Հայկական իշխանությունները ձերբակալել են մի նշանավոր քրիստոնեական հոգևորականի։ Տավուշի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը մեղադրվում է կառավարությունը տապալելու գաղտնի ծրագիր մշակելու մեջ»,- մասնավորապես ասված է հրապարակման մեջ:-Կրեմլը զսպված արձագանք է տվել Կարապետյանի ձերբակալությանը և շեշտել է, որ Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի կայունությամբ»:

Լրատվամիջոցն արձանագրում է. «Հայաստանը գտնվում է խորը քաղաքական ճգնաժամի մեջ 2023թ. աշնանից հետո, երբ նավթով հարուստ և լավ զինված Ադրբեջանի հետ բախումից հետո կորցրել է Լեռնային Ղարաբաղի շրջանը, և ավելի քան 100,000 էթնիկ հայ ստիպված է եղել այնտեղից փախչել Մայր Հայրենիք։

Բացի այդ, Բաքուն շարունակում է պահել ռազմական ճնշումը Երևանի վրա և պահանջում է լրացուցիչ տարածքներ։ Փաշինյանը ակնարկել է պատրաստակամության խաղաղության պայմանագրի դիմաց հարևան երկրին փոխանցել մի քանի սահմանային գյուղերի վերահսկողությունը։ Շատ հայեր խիստ մերժում են թշնամի համարվող հարևանին տարածքային զիջումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30