Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձի իրավունքը պետք է իրացնել ամբողջ հայկական պահանջատիրության համատեքստում․ եւ արցախահայերի, եւ գարդմանահայության վերադարձի իրավունքը պետք է իրացվի»

Հունիս 25,2025 16:36

«Հայոց Արեւելից կողմեր․ Գարդման․ պատմություն եւ իրականություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ տնտեսագետ Մարգարիտա Միրզոյանն անդրադարձավ Գարդմանի եւ Արցախի հայերի վերադարձի հնարավորություններին։ Նա ասաց, որ նախ եւ առաջ պետք է ապահովել արցախցիների վերադարձը։

«Թեեւ հիմա Սեւրի պայմանագիրը փաստացի չի գործում Հայաստանի եւ Քուրդիստանի համար, սակայն այն դե յուրե իրավական ուժ ունի, եւ մենք պետք է որպես իրավական հիմք՝ հիմնվենք հենց Սեւրի պայմանագրով սահմանված տարածքների վրա։ Վերադարձը պետք է սկսել նախ եւ առաջ արցախահայության վերադարձից։ Արցախահայությունն իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը, որը միջազգային իրավունք է։ Եվ, լինելով բնիկ ժողովուրդ, արցախցիները եւս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի կազմից դուրս ապրելու իրենց հստակ նպատակն ու որոշումը։ Վերադարձի իրավունքը պետք է իրացնել ամբողջ հայկական պահանջատիրության համատեքստում, նաեւ գարդմանահայության վերադարձի իրավունքը պետք է իրացվի»,- նշեց Միրզոյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հիմքով պետք է ապահովվի հայերի վերադարձն իրենց պատմական տարածքներ՝ նա ասաց, որ այն տարածքները, որոնք այսօր անօրինական կերպով վերահսկում են Թուրքիան ու Ադրբեջանը, բռնազավթվել են բնիկ ժողովուրդներից եւ մեծամասամբ հայերից՝ նրանց ցեղասպանելու, էթնիկ զտումների ենթարկելու հետեւանքով։ Նման հանցավոր ճանապարհով այդ տարածքների վրա իշխանություն հաստատելը դատապարտելի է։ Եվ հայկական կողմի պարտականությունն է հասնել դրա դատապարտմանը։

Մանրամասները՝ այստեղ

«Ադրբեջանը՝ որպես պետություն, ի հայտ է եկել 1917 թվականին, իսկ ադրբեջանցիներին որպես ազգ սկսել են համարել 1936 թվականին։ Հիմա իրենք շատ խոսում են իրենց վերադարձի իրավունքի մասին, բայց իրենք բնիկ ժողովուրդ չեն հանդիսանում առհասարակ՝ ոչ Հայաստանում, ոչ ուրիշ տեղ, որովհետեւ որպես ազգ գոյություն չեն ունեցել»,- հավելեց նա։

Խորհրդաժողովի ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30