«Արա, հայավարի ձեզ պահեք, ուրախացե՞լ եք, որ մարդկանց տարել-փակել են… Ծախված կուսակցություն է ՔՊ-ն, «յան» ազգանունով իրեն հարգող մարդը չի կարա ՔՊ-ի կողքը լինի: Մարդ մի անգամ է սխալվում, 2018-ին ես նման սխալ արել եմ, երկրորդ անգամ նույն սխալը չեմ անի…»,- Քննչական կոմիտեի մուտքը հսկող ոստիկաններին դիմեց Էջմիածնի մի բնակիչ, որը 2018-ին մասնակցել էր թավշյա հեղաշրջման փողոցային գործողություններին:
«Ես հայ մարդ եմ, գյուղացի տղա եմ, տանջվող մարդ եմ, բայց որ տեսնում եմ՝ էս ծախված իշխանությունը ոնց է հատ-հատ բոլորին կալանավորում, մեծ ցավ եմ ապրում, որովհետեւ ինչքան դուխով, նամուսով, թասիբով հայ մարդ կա, սաղին տանում, ճաղերի հետեւն են քցում: Ու էս ոստիկանական համազգեստով միլիցեքը, իրա վարձու միլիցեքը, որ մարդուն տեղափոխում են, բեսամթ լավ են իրենց զգում, յանի լավ բան են արել…»,-ասաց երիտասարդը:
Նաեւ նշեց, որ շատ է զղջում 2018-ին Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմնակիցներին հավատալու եւ աջակցելու համար:
Կարդացեք նաև
Տեսանյութն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ