Եվրոպայի խորհրդի շենքում այս պահին եռուզեռ է։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի շրջանակներում պատրաստվում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցին։
Եվրոպայի խորհրդի շենքի առաջ, նախասրահում կարմիր գորգն են փռում, եռուզեռ է նաև Վեհաժողովի պատվիրակների շրջանում՝ հատկապես ուկրաինական պատվիրակության։
Նախատեսվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին նաև կունենա մամուլի ասուլիս։
Կարդացեք նաև
Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստը կտևի սովորականից ավելի երկար, քանի որ Եվրոպայի ժամանակով ժամը 20։40 նախատեսված է Ուկրաինայի նախագահի հարցուպատասխանը ԵԽԽՎ պատվիրակների հետ։
Սա Վոլոդիմիր Զելենսկու առաջին այցն է ԵԽԽՎ։ Այցի շրջանակներում Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ դատարան՝ Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր կստորագրվի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ