Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների պահվածքը, վարչապետի գլխավորությամբ, ամբողջությամբ ոտնահարում է ժողովրդավարության հիմքերը. Արման Թաթոյան

Հունիս 25,2025 23:15

Այս պահին հստակ երևում է, որ`

1) Իրավապահ մարմինների այսօրվա գործողությունները մինչև սկսելը համաձայնեցվել են ՔՊ կուսակցության քաղաքական վերնախավի հետ` վարչապետի գլխավորությամբ:

Դա հստակ երևում է նրանից, թե ինչպես են ՔՊ անդամ պաշտոնյաներն արձագանքում տեղի ունեցողին և ինչ բովանդակությամբ տեքստեր են հրապարակում:

Ժամանակային առումով քաղաքական վերնախավի գործողությունները գրեթե սինքրոն են իրավապահ մարմինների գործողությունների հետ:

Վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի, ՔՊ անդամ պատգամավորների հրապարակումներից հստակ երևում է նաև, որ նրանք նախապես ծանոթ են եղել Քննչական կոմիտեի հրապարակած տեքստի բովանդակությանը:

Ես կարծում եմ` իրական է հավանականությունը, որ նրանք էլ  հենց մասնակցել են իրավապահ մարմնի անունից հրապարակված տեքստի կամ այդ տեքստի առանձին ձևակերպումների շարադրանքին:

Ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ նրանք գործում են կազմակերպված` դերերի հստակ բաշխումով:

2) Հայոց Եկեղեցու, ինչպես նաև Սամվել Կարապետյանի շուրջ ընթացող, նաև այսօր սկսված զարգացումները ՔՊ կուսակցության վերնախավի պաշտոնյա ներկայացուցիչներն օգտագործում են` ատելություն, անհանդուրժողականություն զանգվածաբար տարածելու համար, անում են ծանր վիրավորանքներ, այդ թվում` հայհոյանքներ պարունակող հրապարակումներ:

Նրանք այս ամենը հատկապես օգտագործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրենց ատելության արշավի համար` դրանով խորացնելով անհանդուրժողականությունն ու պառակտումը հասարակությունում:

3) Նրանք բացահայտ ցուցադրում են, որ իրենք ուղղորդում և համակարգում են իրավապահ մարմինների գործողությունները, որ հիմնովին խախտում են անմեղության կանխավարկածը և ստեղծել են աղմուկ` ստվերելու կամ քողարկելու համար իրենց գործողությունների իրավաչափության հարցերը:

Բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք չունեն նման կերպ իրենց պահելու որևէ իրավունք, այսպիսի վարքագիծն ուղղակիորեն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:

ՔՊ կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների այս պահվածքը, վարչապետի գլխավորությամբ, ամբողջությամբ է ոտնահարում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացնում է իրավունքի գերակայությունը:

Հ.Գ. Ցանկացած դեպքում բռնության կոչը, ատելությունն անթույլատրելի են եւ պետք է բացառվեն քաղաքական պրոցեսներում։

 

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30