Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Փաշինյանը` ՀՀ Առաջին նախագահին. «էն, ինչ արեց էսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղղակի անհնար էր ամենասյուռ երեւակայությամբ անգամ ըմբռնել»

Հունիս 25,2025 23:01

ՀՀ վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումներով է հանդես եկել.

«Անհնարա անհամաչափ արձագանք տալ նրան ինչ էսօր տեղի ունեցավ։

Հայաստանը երբեք չի տեսել նման մասշտաբի հանցագործություն, ու հավանական ա, որ երբեք էլ չտեսնի։

Հիբրիդային պատերազմ փաստորեն ոչ միայն կա, այլ դրա նախաձեռնող կողմի մտքերի ընթացքը ահնարա ըմբռնել առողջ երեւակայությամբ, անհնար ա երեւակայել որ մարդը, որեւէ մարդ նման բանի մասին կարող էր ոչ միայն մտածել, այլ լրջորեն պլանավորել, պատրաստվել։

Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ, հանրությունը, պետությունը, բոլորը պետքա պատշաճ արձագանքեն սրան, իսկ թե ինչ քաղաքական բանավեճ տեղի կունենա այդ ժողովրդավարության պայմաններում, ձեր խնդիրը չի, էս մարդիկ Հայաստանի հանրային կյանքում պետք ա չլինեն, չկա սրան որեւէ այլ պատշաճ արձագանք։

Ամեն ինչ խաղաղ ու իրավական, բայց էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ»:

 

Մեկ այլ գրառմամբ` Աշոտ Փաշինյանը գրել է.

«Սրա մասշտաբները իսկապես անհնար է պատկերացնել։

Ու ինձ ապշեցնում են էն բոլոր մարդիկ, քաղաքագետները, քաղաքական դերակատարները ովքեր «անկողմնակալ» արձագանք են տալիս սրան։

Մարդիկ մեր փողոցներում ուզում էին արյուն հոսա, ավելի շատ արյուն քան որեւէ մեկը երբեւէ ուզել էր, ուզում էին այդ արյունը հոսա միակողմանի, իրենց ձեռքով, ու վերջ։

Նրանք քաղ․ պատերազմ անգամ չէին հրահրում, նրանք մասշտաբային մարդասպանության մի ալիք էին նախաձեռնում, աներեւակայելի չափի ու ձեւի։

Սրան իսկապես անհնար է անհամաչափ արձագանքել, էս էջը Հայաստանում պետք է փակվի, ու վերջ․

Իսկ էն, ինչ արեց էսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղղակի անհնար էր ամենասյուռ երեւակայությամբ անգամ ըմբռնել»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30