Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հոմպլեքս Մոլ» կենտրոնի բացման արարողությանը

Հունիս 25,2025 23:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել  «Հոմպլեքս Մոլ» շինանյութի կենտրոնի բացման արարողությանը:

Վարչապետը շրջայց է կատարել «Հոմպլեքս Մոլ»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված  պայմաններին և կենտրոնի գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնի ստեղծման համար իրականացվել է 70 մլն դոլարի ներդրում: Արդյունքում, ընդհանուր առմամբ, ստեղծվել է 1000 նոր աշխատող:

Կենտրոնը կառուցված է որպես բազմաֆունկցիոնալ համալիր, որի նպատակն է ձևավորել նոր մշակույթ շինարարության ոլորտում:

«Հոմպլեքս Մոլը» նախատեսում է դառնալ նաև բիզնես համագործակցության հարթակ, որտեղ կանցկացվեն մասնագիտական հանդիպումներ, շնորհանդեսներ և ցուցահանդեսներ՝ համախմբելով շինարարական ոլորտի տեղական արտադրողներին, ներդրողներին և ոլորտային մասնագետներին։

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30