«Հարգելի հայրենակիցներ, Հայաստանում տեղի ունեցողը պարզորոշ ընկալելու համար, պետք է իմանալ, թե ովքեր էին սանդուկեցիները (Sadducees) (չխառնել փարիսեցիների հետ, քանզի նրանք այլ դասի հոգևորականներ էին, չնայած, մեծ հաշվով, համարյա նույնն էին), ինչու էին նրանք դեմ այն արժեքներին, որոնք բերում էր քրիստոնեությունը և քաղաքական ինչպիսի կոնտեքստ կա Ավետարանում:
Եթե կարճ՝ հոգևոր կոռումպացված վերնախավը նոր շարժման մեջ մեծ վտանգ էր տեսնում, քանզի թուլանում էր իր իշխանությունը որպես ժողովրդի հետ կապող միակ օղակը Աստծո և հռոմեական տիրակալության միջև: Այս վերնախավը զբաղեցնում էր ամենաէական պաշտոնները և վերահսկում էր տաճարում հավաքվող փողը:
Նրանք բաց թողեցին Բարաբբային, ով սովորական մի հանցագործ էր և որևէ ձևով չէր սպառնում իրենց իշխանությանը ու խաչեցին Քրիստոսին: Երկար չծանրաբեռնեմ՝ Ավետարանում ամեն ինչ հետաքրքիր նկարագրված է:
Եթե չեք սիրում Ավետարան կարդալ, կարդացեք Мастер и Маргарита 2-րդ գլուխը:
Կարդացեք նաև
Ընդհանրապես շատ կարդացեք, որպեսզի ոչ մի տեռորիստի մտքով չանցնի ձեզ էշի դնել»:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան