«Իշխանությունը փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախները։ Մարդկանց մեջ վախ սերմանելով, կոտրելով, բռնելով, ջարդելով՝ փորձում է պահել իր իշխանությունը։ Դրանք սահմանադրական կարգի տապալման գործընթացներ են։ Ինչ անում են, անում են օրենքից դուրս»։
Այս կարծիքով հանդես եկավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հաջակցություն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ «Սրբազան շարժմանը»։
Արձագանքելով ՔՊ-ականների կողմից «պետական հեղաշրջման եւ ահաբեկչության կանխում» բնորոշվող գործողությունների մասին գրառումներին՝ պատգամավոր Սաղաթելյանն անդրադարձավ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարածած հայտարարությանը․ «Չես իմանում՝ լացե՞ս, ծիծաղե՞ս։ Արա՛, դու պաշտպանության նախարա՞ր ես, թե՞ ով ես։ Թուրքերի կոշիկները լիզում եք, թշնամին Ջերմուկում, ՀՀ տարածքից 200 քկմ տարածք զիջել եք, որեւէ բան չեք անում», – զայրացած շեշտեց Սաղաթելյանը եւ շարունակեց՝ «Սրիկան էլ ես դու, անհայրենիքն էլ ես դու, ընդհանրապես բոլորդ․․․էս Հայաստանի պաշտպանության նախարա՞րն ա, թե՞ Նիկոլի պաշտպանության»։
Ճեպազրույցում Իշխան Սաղաթելյանը խոսեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միջոցների մասին՝ պատասխանելով նաեւ անվստահության գործընթացին վերաբերող հարցերին։ Նա հավաստիացրեց, որ «ձեռքերը ծալած չեն նստելու»։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, Էլինար Վարդանյանը, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իրավական համակարգը «ապականված է»։
«Ես չեմ վստահում այս իրավապահ համակարգի կողմից հրապարակված որեւէ ձայնագրության, իսկ թղթի պլանը զավեշտ է», – հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։
«Ես կարող եմ ենթադրել, որ Քննչական կոմիտեի կողմից կալանքի ներկայացված 16 անձանց մեծամասնությունը հաստատ կալանքի է ենթարկվելու, որովհետեւ Փաշինյանի կողմից իջեցվել է ցուցում, եւ նրանք այդ ցուցումը չկատարել չեն կարող», – նշում է Էլինար Վարդանյանը։
Ըստ նրա՝ դատավոր Մասիս Մելքոնյանից պետք է չէ արդար որոշում սպասել։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ