Դատարանը բավարարեց Արմեն Ալեքսանյանին երկու ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն այս առնչությամբ գրում է. «Արմեն Ալեքսանյանը կալանավորվեց։ Դիլեման այն չէ, որ կալանավորվեց, այլ այն, որ կալանավորվեց այլ Արմենի փոխարեն։ Քննիչները, դիտավորյալ, թե ոչ, սխալ էին զննել հեռախոսային խոսակցությունները և այլ անձի գործողությունները վերագրել են պաշտպանյալիս»: