Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը պետության նշաձողն իջեցրել է, բառի ամենաուղիղ իմաստով՝ սեռական օրգանների մակարդակի. «168 ժամ»

Հունիս 26,2025 09:40

Նիկոլ Փաշինյանը պետության նշաձողն իջեցրել է, բառի ամենաուղիղ իմաստով՝ սեռական օրգանների մակարդակի։ Պետության ղեկավարն այլևս օգտագործում է բառամթերք, որը պարունակող խոսքն իրեն հարգող մարդը, անգամ մինչ այդ ՔՊ-ի համակիր մեկը, չի կարող թույլ տալ լսել սեփական երեխային։ Եվ սա արդեն ուղղակի էժանագին պոպուլիզմ չէ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է միավորի, որի մասին պաշտոնական տեղեկությունները, այնքանով, որքանով դրանք հաղորդում են պաշտոնյաները, որևէ երկրում կարող են թույլատրելի լինել միայն «18+» մակագրությամբ։ Իսկ դա արդեն արժանապատվության հարթության խնդիր է։

Ընդ որում, սա յուրաքանչյուրին անձնապես առնչվող, ամեն մեկի ընտանիք մտնող արժանապատվության հարց է, ի տարբերություն Արցախի հանձնմամբ, նվաստացուցիչ քաղաքականությամբ խոցվող ազգային արժանապատվության, որի անգամ բռնաբարումը քաղաքացիների մի մասը համարում է իրենից հեռու, հավաքական ինչ-որ գո։

Կարելի է, իհարկե, որպես հակափաստարկ բերել տարիներ շարունակ օվկիանոսի այն կողմից հայհոյախոսությամբ հարյուր-հազարանոց լսարաններ հավաքող բլոգերին, որին, այո, լսում էին նաև այսօրվա պաշտոնական սեռաշեղվածությունից շոկ ապրողներից շատերը։ Բայց նմանություններով հանդերձ, սրանք տարբեր պարագաներ են, որովհետև մեկը սեփական սեռաշեղումը տարածում էր՝ որպես վիրտուալ ժամանց, երկրորդը դա անում է պետության ղեկավարի կարգավիճակում։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30