Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրենք, թե իշխանափոխության պլան եք բացահայտել, այ իմ 18 թվի իշխանափոխության աննկուն հերոսներ, ո՞վ ասաց, որ ձեզ կարելի էր իշխանափոխություն անել, ուրիշներին` ոչ». «Հրապարակ»

Հունիս 26,2025 10:08

Երեկ իշխանությունը որոշել էր «ահ տալ» ընդդիմությանը, գողական լեզվով ասած` «ստրախ գանյատ» անել, եւ ընդդիմությունն էլ, մեր մեջ ասած, բավականին ազդվել էր դրանից:

Ենթադրենք, թե իշխանափոխության պլան եք բացահայտել, այ իմ 18 թվի իշխանափոխության աննկուն հերոսներ, ո՞վ ասաց, որ ձեզ կարելի էր իշխանափոխություն անել, ուրիշներին` ոչ: Ասենք թե իսկապես ինչ-որ մարդիկ իշխանափոխություն են ծրագրել, ինչո՞ւ եք նախ ձեզ պատկանող կայքով «սլիվ» անում, հետո դրա հիման վրա վարույթ հարուցում, ապա դիմակավորված ուժայիններով անզեն մարդկանց հավաքում-ձերբակալում, բայց այդ ընթացքում շնչակտուր հաղորդագրություններ տարածում` չսպասելով, որ վարույթն ընթանա:

Ասենք, ինչ-որ մարդիկ քննարկել են իշխանափոխության ծրագիրը, իսկ ինչի՞ց երեւաց, որ մահափորձեր ու զինված հեղաշրջում էին պատրաստվում անել: Մահափորձի դեպքում ի՞նչ իմաստ ուներ հազարավոր մարդկանցից խմբեր ստեղծելը, ճանապարհներ ու կամուրջներ փակելու սխեմաներ մշակելը: Դրա համար մի քանի քիլլերը բավական չէ՞:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30