Հունիսի 24-ին ՀՀ իշխանությունները շրջանառության մեջ դրեցին ընդդիմության «հեղաշրջման» պլանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո խոսել է ՀՀ-ում «ռևանշիստական ուժերի» բացառման մասին, ինչպիսին Ալիևը համարում է ՀՀ նախկին նախագահներին և նրանց գաղափարակիցներին, Հայ Առաքելական Եկեղեցին, որոշ զինվորականների, դեռ մի կողմ ենք դնում Հայաստանի՝ ուժեղ զինված ուժեր ունենալու «վտանգը» Ադրբեջանի համար:
Եվ մի առիթով Բաքվի բռնապետը նույնիսկ հստակ պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առաջ՝ կամ նա խաղաղության օրակարգին վնասող «ռևանշիստական ուժերի» հարցերը կլուծի, կամ՝ դա կանի ինքը:
Ադրբեջանական քարոզչամեքենան չի էլ թաքցրել, որ Փաշինյանի կողմից քաղաքական հետապնդումների և բռնաճնշումների ենթարկվողներին Ադրբեջանը և Թուրքիան համարում են իրենց թշնամիները ևս:
Կարդացեք նաև
«Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմնակիցների և դաշնակցական ընդդիմության վրա ճնշումները, որոնք հանդես են գալիս խաղաղության օրակարգի դեմ և դեռ նոստալգիկ տրամադրություններ ունեն «ադրբեջանական տարածքների» նկատմամբ (չակերտները՝ Մ.Պ.), Բաքվի կողմից ընկալվում են դրական և ռացիոնալ տեղաշարժ Երևանի քաղաքական ճարտարապետությունում»,- գրել է minval.az–ը և հավելել, որ «ռևանշիստների» հարցերը լուծելուց հետո, Փաշինյանը պետք է կատարի մեկ այլ քաղաքական «տնային աշխատանք»:
«Դադարեցնել երկակի խաղը Բաքվի և Անկարայի հետ, զբաղվել երկրի ներսում ռևանշիստական նարատիվների դեկոնստրուկցիայով: Ցավոք, նման դրսևորումներ կան Փաշինյանի քաղաքական թիմում»,- շարունակում է Ադրբեջանի քարոզչական լրատվամիջոցը:
Ադրբեջանական caliber.az–ն էլ հավելել է, որ ներկա պահին օրակարգային հրատապ հարցը մեկն է՝ «արդյո՞ք կձերբակալվեն և քրեական պատասխանատվության կենթարկվեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ-ն:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։