«Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Եվ կանխվել է այդ պլանի իրագործումը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին: Առավոտյան հարցը քննարկել եմ նաեւ հանրապետության նախագահի հետ։ Եվ կարծում եմ՝ իմաստ կունենա, որ ԱԱԾ, դատախազության, քննչական կոմիտեի, ՆԳՆ, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգեւատրման եւ պետական պարգեւի»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի եւ ընդդիմադիրների ձերբակալմանը եւ կալանավորմանը։
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այս գործով արդյունավետ քննություն կընթանա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Երեկ հանրային քննարկումներում սոցիալական ցանցերում մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց։ Այդ շեշտադրումը հետեւյալն էր՝ օգտատերերի մի խումբ արձանագրում է, որ Հայաստանում կանխվել է նոր հոկտեմբերի 27։ Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես պիտի փորձենք վստահելի ձեւով ձեւակերպել։ Եվ ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգն այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Խեղկատակ: