Լրահոս
Օրվա լրահոսը

Փուչ օրակարգեր գեներացնելով լուծում են իրենց միակ խնդիրը՝ իշխանության պահպանումն ամեն գնով. Շիրազ Խաչատրյան

Հունիս 26,2025 12:04

ՀՀԿ խորհրդի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանն ու իր «թիմի» անԴամներն ամենօրյա ռեժիմով։

Ֆեյսբուքյան էջերը վերածելով քուչի բազառի հարթակի, փուչ օրակարգեր գեներացնելով, նրանք լուծում են իրենց միակ խնդիրը՝ իշխանության պահպանումն ամեն գնով։

Սրանք հանրային հարթակները վերածել են անձնական վիրավորանքների տարածման վայրի, որտեղ քաղաքական հակառակորդները ներկայացվում են որպես միակ թշնամի (դե թուրքերն իրենց եղբայրներն են)։ Այդ «թշնամու կերպարն»  էլ հենց այն գործիքն է, որով էլ  նրանք անընդհատ երկարաձգում ու փորձում են «կառավարել» բոլորին։

Իշխանականները «հեղաշրջման», «բռնազավթման» և «ահաբեկչության» շինծու գործերով փորձում են լեգիտիմացնել քաղաքական հաշվեհարդարները՝ նպատակ ունենալով չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր վտանգ են ներկայացնում այս փտած իշխանության  համար։

Այս ռեժիմի հիմքում հենց 18 թ.-ից սկսած ոչ թե քաղաքականություն է, այլ՝ բռնություն, ընտրովի արդարադատություն և համակարգված ռեպրեսիա։ Իրավական պետություն ասվածը  վաղուց դարձել է ձևական, ժողովրդավարություն ասվածն էլ վերածվել սանիտարահիգիենիկ նպատակների համար օգտագործվող թղթային արտադրանքի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30