Լրահոս
Օրվա լրահոսը

Մի վերջին ճիգով կրկին հորդորում եմ վարչապետին՝ դադարեցրե՛ք ապազգային, հակաեկեղեցական գործողությունները

Հունիս 26,2025 12:23

Տպավորությունս այնպիսին է, որ ՀՀ իշխանությունները նպատակադրվել են ապակայունացնել առանց այն էլ ոչ կայուն հայաստանյան ներքաղաքական իրավիճակը և նրանք եկել են այն համոզման, որ դրա համար ամենաարդյունավետ միջոցը հակաեկեղեցական գործողություններն են։ Հոգևորականների ու բարեպաշտ հայորդիների խոսքերին հիվանդագին հակադարձելով՝ նրանք ավելի են ընկղմվում մեղքերի մեջ՝ անիրավաբար ամբաստանելով ու վիրավորելով Ամենայն Հայոց հայրապետին ու մյուս հոգևորականներին։

Հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով և արդեն իսկ հրապարակվել է Գերագույն հոգևոր խորհրդի կողմից ընդունված հայտարարությունը, որում խոր մտահոգություն է հայտնվել Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների առնչությամբ։

Գերագույն հոգևոր խորհուրդը հատկապես դատապարտելի է համարում այս գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչը, վստահ եմ, համահունչ է հասարակական լայն շրջանակների կարծիքին։ Թեև այլևս անիմաստ է աղանդավորական բլոգերի կարգավիճակին իջած ՀՀ վարչապետին ու նրա լկտի կամակատարներին ինչ-որ բան հորդորելը, այդուհանդերձ, մի վերջին ճիգով կրկին հորդորում եմ վարչապետին ու նրա սակավաթիվ համախոհներին, ովքեր դեռևս դուրս չեն եկել հեղափոխական էյֆորիայից․ դադարեցրե՛ք ապազգային, հակաեկեղեցական գործողություններն ու մարդկանց հասցեին անպարկեշտ բառեր օգտագործելը: Մարդկային համբերությունը անսահման չէ, դրանով դուք ինքներդ ձեզ եք նախ ավելի ստորացնում և ընդհանուր հայ ազգն էլ դրանից հարգանք ձեռք չի բերում։ Համբերատար եղեք ու ձեր ունեցած քաղաքական խիստ ժամանակավոր իշխանության համեմատ բարձրության մեջ մնացեք, ինչպես Վեհափառ Հայրապետն է համբերատար ու իր հոգևոր իշխանության բարձրության վրա։

Իզուր ջանքեր մի՛ գործադրեք Ամենայն Հայոց Հայրապետին իր բարձրությունից իջեցնելու համար։ Այդպես դուք կարող եք վարվել նրանց հետ, ովքեր բարձրացել են բացառապես ձեր շնորհիվ, իսկ Վեհափառի վեհության հետ դուք որևէ առնչություն չունեք և հետևապես չեք կարող նրան իջեցնել։

Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբանությունը, ամբողջ հոգևոր դասը իր հավատավոր ժողովրդով մեկ Սուրբ ընտանիք է, այն շատ կուռ ու համերաշխ է և չկա այնպիսի ուժ, որը կարող է պառակտում մտցնել Տիրոջ տանը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30