Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը. Լևոն Զուրաբյան

Հունիս 26,2025 14:19
levon zurabyan

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ, պարկեշտության մասին պատկերացումից զուրկ եւ իշխանությունը կորցնելու հեռանկարից լրիվ խելագարված մի զույգի ձեռքերում, որն իր վախերը փարատելու եւ իշխանական վայելքը շարունակելու համար ոչնչի առաջ չի կանգնի, լինի դա` Արցախի թե Սյունիքի եւ հազարավոր կյանքերի զոհաբերումը, Սահմանադրության, օրենքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները եւ օրինականության ոչնչացումը, թե՝ մեր ազգային ինքնության ձեւավորման հիմքում ընկած ցանկացած արժեքի պղծումը:
Ոչ ոք, արդ, ավելի մեծ հարված չի հասցրել մեր ժողովրդի անվտանգությանը, բարոյական արժեհամակարգին եւ դիմադրողականությանը, քան այս շնաբերան իմաստակների զույգը:

Նրանք շատ լավ հասկանում են, որ «Հայ Առաքելական Եկեղեցու մաքրության» եւ «Ռուսական կայսրության լծից ազատվելու» համար պայքարելու ցնդաբանություններով ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ հանելով, նրանք ջարդում են ազգային ամրության ողնաշարը, սերմանում պառակտություն եւ ատելություն, թուլացնում են հայ ազգի միաբանությունը հենց այն պահին, երբ աննախադեպ միջազգային փոթորիկներն ու հակամարտությունները սպառնում են ոչ ավել, ոչ պակաս` հայոց պետականության գոյությանը:

Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է, հետեւաբար, ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30