«Միայն հունիս ամսին ծիրանով բեռնված 626 մեքենա Ռուսաստանի Դաշնություն է հասել, 363-ը ճանապարհին են։ Շատ մեծ ու օբյեկտիվ հերթեր կան Վերին Լարսում, որովհետեւ այդտեղով անցնում են ոչ միայն Հայաստանի, նաեւ այլ երկրների ցամաքային բեռները։ Հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ կանգնած են ու անցնում են, նաեւ ծիրանով բեռնված։ Իհարկե, ծիրանը, որպես շուտ փչացող ապրանք, ունի արտահերթության իրավունք»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Անդրադառնալով կոնյակի արտահանմանը՝ Պապոյանն ասաց, որ այս պահին կոնյակով բեռնված տասնյակ մեքենաներ կան հերթի մեջ։ Դրանք արդեն դրական եզրակացություն են ստացել, որեւէ խնդիր չկա, պարզապես սպասում են իրենց հերթին։ Երեկ հայկական կոնյակով բեռնված ընդամենը 7 մեքենա է հատել Լարսի անցակետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պապոյանն անդրադարձավ նաեւ ՀԷՑ-ի պետականացման ծրագրին։ Հարցին, թե ՀԷՑ-ի պետականացումը մասնավոր բիզնեսին տիրանալու փո՞րձ չէ, Պապոյանը պատասխանեց․ «Միանշանակ եւ հստակ՝ ոչ, որովհետեւ դուք կտեսնեք նախագիծը, եւ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են։ Այսինքն՝ էն, ինչ տեղի կունենա, բացառապես մեր օրենսդրությամբ սահմանված է եղել։ Մենք չենք կարող մեկ մարդու շահը գերադասել հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդկանց շահերից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ