Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Ավետ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Շատ արդիական մի բնութագիր
ՊՍԻԽՈՊԱԹ (հոգեհիվանդ)
Պսիխոպաթը անձնավորություն է, որն ունի հակասոցիալական խանգարում, ինչն արտահայտվում է ագրեսիվ, այլասերված, հանցավոր կամ անբարոյական վարքով եւ որն ի վիճակի չէ կարեկցել, զղջալ կամ մեղքի զգացում ունենալ գործած հանցանքների համար:
Պսիխոպաթի բնութագրիչ որոշ նշաններ.
- Եսակենտրոնություն, համոզմունք սեփական մեծության ու արտասովոր նշանակության մասին;
- Պաթոլոգիկ ստախոսության և խաբեության հակում;
- Խորամանկության, մանիպուլյացիայի հակում;
- Մեղքի կամ ափսոսանքի զգացման բացակայություն;
- Զղջման բացակայություն;
- Վարքագծային վատ վերահսկողություն;
- Սեփական արարքների համար պատասխանատվությունից հրաժարում։
Պսիխոպաթը մարդ է, որը գիտի ճշտի և սխալի տարբերությունը, բայց թքած ունի դրա վրա:
Չնայած պսիխոպաթները միշտ չէ, որ գիտեն, թե երբ է պետք ստել, բայց նրանք միշտ ունեն արագ արձագանք:
Նրանց մոտ պաթոլոգիկ ստելը կարող է լինել ծանր կամ չափավոր: Չափավոր դեպքերում նրանք լինում են խորամանկ և մտածող, իսկ ծայրահեղ ստելու դեպքում՝ նենգ, անսկզբունքային, անազնիվ և մանիպուլյատիվ:
Պսիխոպաթները ունեն ագրեսիվ անհատականություն, միշտ ձգտում են լինել առաջինը և պաշտպանել իրենց տեսակետը՝ անկախ մեթոդներից:
Նրանք օգտագործում են մարդկանց, դեն են նետում ու նորից օգտագործում՝ իրենց կյանքը հնարավորինս հաճելի դարձնելով։
Պսիխոպաթի զոհ են դառնում այն մարդիկ, ովքեր պոտենցիալ պատրաստ են զոհ դառնալու:
Որպես կանոն պսիխոպաթների զոհերն են դառնում վառ ու հետաքրքիր մարդիկ, որոնք հարաբերությունների ավարտին նմանվում են օձի դեն նետված մաշկի՝ առանց ուժի, առանց տոնուսի, առանց կամքի։
Պսիխոպաթը պատմում է պատմություններ, որոնք նա օգտագործում է տպավորելու և իրեն դրական լույսի ներքո ներկայացնելու համար՝ հաճախ օգտագործելով ոչ պատշաճ ժարգոն: Եթե դուք հանդիպեք փաստերի, որոնք չեն համապատասխանում իր պատմությանը եւ հայտնեք այդ մասին, նա պարզապես կփոխի իր պատմությունը:
Նրանք իրենց մեղավոր չեն զգում, եթե ինչ-որ մեկին վատ բան են անում։ Երբեմն նրանք կարող են զղջալու ձեւ անել մեղքի համար, բայց դա միայն միջոց է, որով նրանք փորձում են հասնել նպատակին, և ոչ որպես իսկական զգացում:
Պսիխոպաթը հրաժարվում է կամ խուսափում պատասխանատվությունից ուրիշներին պատճառված վնասի համար. նա ռացիոնալացնում է իր վարքագիծը և նվազագույնի է հասցնում այն վնասը, որը նա պատճառում է ուրիշներին, նույնիսկ ժխտելով այն որոշ իրավիճակներում: Նման դեպքերում նա չի ամաչում։
Ո՞րն է ամենասարսափելի բանը պսիխոպաթի համար:
Պսիխոպաթի համար ամենասարսափելի բանը շրջապատի համար անհետաքրքիր և աննշան լինելն է:
Ինչպես հաղթել պսիխոպաթին։
Ոչ մի կերպ: Դժվար է պայքարել էթիկական սկզբունքներ, խիղճ ու մեղքի զգացում չունեցող հակառակորդի հետ։ Ավելի լավ է ընդհանրապես գործ չունենալ պսիխոպաթների հետ։
Եւ վերջում՝ պսիխոպաթիան բնավորության խանգարում է եւ ամբողջությամբ բուժելի չէ։
Այս ամենը հոգեբան-հոգեբույժների կողմից տրված գիտական ձեւակերպումներ են։ Համապատասխան հղումները հայտնի են եւ հասանելի։
Լուսանկարում՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Ավետ Գրիգորյանն իր եղբոր դստեր՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հետ