Լրահոս
Օրվա լրահոսը

Անմեղության կանխավարկածը հարգելու սկզբունքը նույնքան կարևոր է, որքան կարևոր է տեռորը մերժելու սկզբունքը. Սամվել Աբրահամյան

Հունիս 26,2025 16:32

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյան

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդի և անդամների երեկվա ձերբակալությունների վերաբերյալ իմ կարծիքը։

1. Տեռորը՝ ցանկացած դրսևորումներով, անթույլատրելի և խիստ դատապարտելի պայքարի միջոց է։

2. Անմեղության կանխավարկածը հարգելու սկզբունքը նույնքան կարևոր է, որքան կարևոր է տեռորը մերժելու սկզբունքը։ Չի կարելի սրբորեն պաշտպանել մեկը՝ ոտնահարելով մյուսը։

3. Իմանալով գործող իշխանության բնույթը, ձեռնպահ մնալ ընդամենը մեկ ձայնագրության (ընդ որում՝ կասկածելի) հիման վրա իրավական գնահատական տալուց շարժման ձերբակալված անդամների գործողություններին։ Ամբողջական գնահատական կարելի է տալ միայն գործով դատաքննության ընթացքում, երբ այդ անձինք կունենան պաշտպանվելու հնարավորություն (իսկ եթե հանկարծ պարզվի, որ ձայնագրությունը մոնտաժված է, կամ 1-2 տարվա վաղեմության է, ինչքա՞ն հարցեր կառաջանան՝ ուղղված իրավապահ մարմիններին)։

4. Գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ 2026թ.-ի ընտրություններում գործող ռեժիմի հաղթանակը՝ օրինական ճանապարհով, բացառված է։ Ուստի, նրան մնում է քաղաքական հակառակորդներին ու ժողովրդին համախմբելու կարողություն ունեցող միավորներին ու անհատներին չեզոքացնելը։ Գործի են դրվել ու շարունակվելու են այս իշխանությանը հոգեհարազատ քաղաքական ու ինֆորմացիոն տեռորը, հայհոյանքը, շանտաժը, կեղծիքը, վերագրումներն ու վարկաբեկումը, ֆեյքերի բանակը և այլն։ Պատրաստ եղեք մի ամբողջ տարի այս մղձավանջում ապրելուն։ Առաջիկա մեկ տարում ռեժիմի ցանկացած քայլ ուղղված է լինելու այդ նպատակի իրագործմանը։ Ուրիշ ոչինչ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30