Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է օրենսդրական նախաձեռնությունը, որի միջոցով նախատեսում են պետականացնել ՀԷՑ-ը

Հունիս 26,2025 18:25
canc

Ազգային Ժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացումն իրագործելու նպատակով  իշխանությունների կողմից մշակված   օրենսդրական փոփոխությունների նախագիծը։ Այն ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից, որով  առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները, սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ  նպատակն է ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների և օրինական շահերի առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաև  ոլորտի գործունեություն կրիտիկական կարևորությունը:

ՔՊ-ն առաջարկում է  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 36-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ մաս.

«9. Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերեւույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ: Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-րդ հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները: Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հոդվածով նախատեսված այլ կարգավորումները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30