Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ոնց, ես եմ ուզում իշխանությունը զավթեմ, որ դառնամ վարչապետ»․ Միքայել Սրբազանի արձագանքը

Հունիս 26,2025 19:44

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ինքը մամուլից է տեղեկացել, որ իր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ իրավապահները իրեն ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր չեն տեղեկացրել այս մասին։

Ըստ Սրբազանի, ո՛չ Գյումրիի, ո՛չ էլ Շիրակի մարզային ոստիկանությունը ընդհանրապես տեղյակ չէ այս ամենից։

Մեր հիշեցմանը, թե ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին», Միքայել Աջապահյանը այսպես պատասխանեց․ «Բա ոնց, բա ոնց, բա ոնց, ես եմ ուզում իշխանությունը զավթեմ, դառնամ վարչապետ․․․

Այդ հոդվածով իրեն պիտի դատեն, իրե՛ն, ինքն է տարածքային ամբողջականությունը խաթարել, ինքն է է ինքնիշխանությունը թուլացրել, ինքն է ի վերջո իշխանության զավթման փորձ արել 2008 թվին, հաջողված փորձ արել 2018 թվին»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ այս դեպքում ի՞նչ գործողություններ սպասել իրավապահներից։

Միքայել Սրբազանը պատասխանեց․«Կքննեն, կտեսնեն, որ հանցակազմ չկա ու կասեն՝ լավ, իզուր տեղը չխայտառակվենք, բայց ամենավատին էլ սպասենք․ Սամվել Կարապետյանի նման կարող են գալ ու ձերբակալության օրդերով տանել»։

Մեր դիտարկմանը, թե ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատմամբ՝ «Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում», Շիրակի թեմի առաջնորդն ասաց․ «Իհարկե, պարտվելու է, բա ինչ է անելու, ուղղակի մեր նյարդերն ու առողջությունն է քայքայելու»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30