Լրահոս
Օրվա լրահոսը

Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են իսրայելական ԱԹՍ-ների կողմից Իրանի ուղղությամբ թռիչքների համար Ադրբեջանի օդային տարածքի հնարավոր օգտագործման մասին հաղորդագրությունները

Հունիս 26,2025 21:33

Tert.am. Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել Իրանին հարձակվելու նպատակով Ադրբեջանի տարածքից իսրայելական անօդաչու թռչող սարքերի հնարավոր թռիչքի մասին հաղորդագրությունները։ Այս մասին հաղորդում է իրանական պետական Իռնա լրատվական գործակալությունը:

Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը շարունակում է ուշադիր հետևել երկրի անվտանգությանը վերաբերող բոլոր ասպեկտներին և ընդգծել է ստացված տեղեկատվությունը թափանցիկության և փոխադարձ հարգանքի ոգով ստուգելու անհրաժեշտությունը։

«Իրանը միշտ հավատարիմ է եղել բարիդրացիական քաղաքականությանը և կողմ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը», – ընդգծել է նա։

Իր հերթին Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն կտրականապես բացառում է իր օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը հարվածելու համար։ «Մենք Իրանը համարում ենք բարեկամական և եղբայրական պետություն, և թույլ չենք տա, որ մեր տարածքը կամ օդային տարածքը օգտագործվի այս սկզբունքին հակասող նպատակներով», – նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30