Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ «ՀԷՑ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորություններին». Գոհար Մելոյան

Հունիս 26,2025 22:11

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.

Այսօր Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվեց «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական նախագիծը, որը միջազգային ներդրումային իրավունքի (International Investment Law) տեսանկյունից դասական indirect expropriation է (անուղղակի բռնագրավում)։

Այսպես, նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու միջոցով՝ առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են «ՀԷՑ»-ը կառավարելու ԲՈԼՈՐ լիազորությունները։

Անգամ «ՀԷՑ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորություններին։

Նշվածը պարզապես ԱՆՆԱԽԱԴԵՊ է կորպորատիվ իրավունքի տեսանկյունից։

Նախագծով նախատեսվող փոփոխություններից ակնհայտ է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո նախատեսվում է, որ ժամանակավոր կառավարիչը հրաժարվելու է «ՀԷՑ»-ին տրված լիցենզիայից, իսկ այնուհետև՝ փորձ է արվելու պետականացնելու «ՀԷՑ»-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով։

Այս նախագծի բազմաթիվ այլ խնդրահարույց կետերին  կանդրադառնամ քիչ անց։

Սակայն ակնհայտ է, որ դրա ընդունումն ու իմպլեմենտացիան հանգեցնելու է բազմաթիվ իրավական խնդիրների և վնասների Հայաստանի Հանրապետության համար։

Հ. Գ. Հարգելի քաղաքացիներ, եթե դժգոհում եք ՀԷՑ-ի պարբերաբար լուսանջատումներից եւ բողոքում, որ մինչեւ չվճարեք լույսը չեն միացնում, շուտով կարող է վճարելու դեպքում էլ Ձեր լույսը մարած մնա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30