Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ են կալանքի տակ պահում արծիվ տղերքին». հարցնում են ազատամարտիկները` Նիկոլ Փաշինյանին

Հունիս 26,2025 22:02

Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում տարակուսած են՝ ինչու են իրավապահները կալանքի տակ պահում իրենց մարտական ընկերոջը՝ Սերոբ Գասպարյանին։

Գասպարյանի ազատամարտիկ-ընկերները Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ խորապես հիասթափված են Նիկոլ Փաշինյանի և նրա կամակատար իրավապահ համակարգի գործունեությունից։

Արմավիրցի ազատամարտիկների խոսքով՝ իրենց հրամանատարի կալանավորումն ապօրինի է․ «Ինչո՞ւ են կալանքի տակ պահում արծիվ տղերքին»,- հարցնում են ազատամարտիկները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ու, քանի որ Փաշինյանին տետատետ հանդիպելու հույս չունեն՝ իրենք հարցնում են, իրենք էլ պատասխանում․ «Որովհետև այդ տղաները հողն են պահում, հողն են պահանջում, թե ինչի՞ համար հողերը տվեցին, ինքն էլ չի կարողանում պատասխանել»։

Սերոբ Գասպարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար:

Գասպարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30