Շիրակի թեմի առաջնորդարանը շրջափակած ոստիկանները դրսում հավաքված քաղաքացիներին հրահանգում են մոտ չկանգնել առաջնորդարանի շենքին։
Նրանցից մեկը 3 րոպե ժամանակ տվեց, որ հեռանան, քաղաքացիներից մեկն էլ բորբոքվեց` հարցնելով, թե սա ի՞նչ հրահանգ է, ո՞ր իրավունքով են իր ազատ տեղաշարժը խաթարում։ «Մի ձեռքս խաչն է, մի ձեռքս սուրը. Լավ իմացեք»,-հայտարարեց քաղաքացին։ Իրավիճակը հարթեց ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը` ոստիկաններին` ասելով, որ հանգիստ կանգնած են։
«Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ». հայտնում է քննչական կոմիտեն:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ