Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն Հանրապետության»-ը դատապարտում է ցանկացած փորձ՝ օգտագործելու եկեղեցին կամ հոգևոր աստիճան ունեցող անձանց՝ որպես քաղաքական թիկունք կամ իրավական պատասխանատվությունից խուսափելու պատնեշ

Հունիս 27,2025 12:34

Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես մեր ժողովրդի հոգևոր և ազգային ինքնության հիմք, անժխտելիորեն գտնվում է «Հանուն Հանրապետության» կուսակցության պաշտպանության ներքո։ Մենք հստակորեն արձանագրում ենք՝ Հայ Եկեղեցին պետք է անխոցելի մնա քաղաքական շահարկումներից, իսկ նրա սպասավորները՝ պաշտպանված՝ ինչպես պետության, այնպես էլ ժողովրդի վստահությունից բխող պատասխանատվությամբ։

Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք իրավական պետության սկզբունքին․ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքի սահմաններում, և որևէ վայր՝ այդ թվում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կամ թեմական կառույցները, չպետք է դուրս մնան իրավական վերահսկողությունից։ Որևէ անձ, անկախ իր հոգևոր կամ աշխարհիկ կարգավիճակից, եթե առնչվում է օրենքի խախտմանը, պետք է պատասխան տա բացառապես օրենքի առաջ՝ ամբողջական զերծ մնալով քաղաքական կամ բարոյական մանիպուլյացիաներից։

Հայ հոգևորականը միշտ եղել է պետության կողքին՝ խաղաղության, արդարության, բարոյականության ճանապարհին։ Եվ այսօր էլ մենք համոզված ենք՝ հայ հոգևորականը կանգնած է օրենքի, արդարության և հանրային բարոյականության կողքին, ու նրա իրական պաշտպանը պիտի լինի օրենքն ու իրավական պետությունը։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ցանկացած փորձ՝ օգտագործելու եկեղեցին կամ հոգևոր աստիճան ունեցող անձանց՝ որպես քաղաքական թիկունք կամ իրավական պատասխանատվությունից խուսափելու պատնեշ։ Եկեղեցին սուրբ է՝ այնքանով, որքանով մնում է ժողովրդի, հոգևոր ծառայության և իրավունքի պաշտպանության մեջ։

Մենք կոչ ենք անում բոլորին՝ ե՛ւ հոգևորականությանը, ե՛ւ հավատացյալ ժողովրդին, ե՛ւ քաղաքական դերակատարներին, վեր կանգնել ամեն տեսակ շահարկումից և համատեղորեն պահպանել ամենայն հայոց կաթողիկոսության, Մայր Աթոռի, և ընդհանրապես Հայ Եկեղեցու վարկն ու կարգավիճակը՝ սրբորեն հենվելով Սահմանադրության, օրենքի և ազգային միասնության վրա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30