Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի և Fast Shift-ի աջակցությամբ իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում

Հունիս 27,2025 12:42

Ֆասթ Բանկի և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանն Ազատության հրապարակում օրերս իրականացրել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում՝ Les Mills Experience Yerevan-ը։

Միջոցառման հատուկ հյուրն ԱՄՆ-ից ժամանած Մարլոն Վուդսն էր՝ Les Mills միջազգային ֆիթնես բրենդի լեգենդար մարզիչը, ով վարել է բացօթյա մարզումները՝ ներգրավելով բազմաթիվ մասնակիցների։ Վերջինս առաջին անգամ էր Հայաստանում։ Մարզումները ներառել են Les Mills-ի ամենահայտնի ծրագրերը՝ BODYCOMBAT, BODYATTACK, BODYBALANCE և այլ ուղղություններ։

Բացօթյա մարզումներն ուղեկցվել են երաժշտությամբ՝ վերածելով օրը ֆիթնես տոնի։ Նման մասշտաբային և միջազգային մակարդակի ֆիթնես միջոցառում առաջին անգամ էր իրականացվում Հայաստանում։

Ֆասթ Բանկում ու Fast Shift-ում կարևորում են առողջ ապրելակերպը և մշտապես աջակցում են նման միջոցառումներին՝ նպաստելով երիտասարդների ակտիվ մասնակցությանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

Ֆասթ Բանկը և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30