Իրավապահ ստորաբաժանումները, որ այսօր առավոտից ներխուժել էին Վեհարանի եւ Մայր աթոռի տարածք. քիչ առաջ հետ քաշվեցին Վեհարանի տարածքից։ Հավաքվածները ծափերով ճանապարհեցին իրավապահներին։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ասաց, որ նրանք հասկացան՝ այս պահին իրենց ուժերը չեն բավարարում ծրագրվածն իրականացնելու համար, ուստի ետ քաշվեցին։ Արթուր Սարգսյանը մարդկանց հորդորեց՝ զգոն լինել եւ շարունակել հանուն Եկեղեցու պայքարը, քանի որ այս ետքաշումը ոչինչ չի նշանակում, հնարավոր է նոր՝ ավելի կազմակերպված հարձակում։
«Նիկոլ Փաշինյանը կանգառ չունի, գնալու է մինչեւ վերջ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Վեհարանի տարածքը լքեց նաեւ Միքայել սրբազանի ետեւից եկած ոստիկանական մեքենան։
Մանրամասները՝ տեսանյութում
Մինչ այդ, ԱԱԾ սպաների եւ ԱԺ պատգամավորների միջեւ լեզվակռիվ էր եղել։
«Օրենքից չխոսեք օրենք բռնաբարողներ»,- ԱԱԾ-ականներին դիմեցին այսպես։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ