«Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած, ես այս երկրի համար սպառնալիք չեմ, չեմ եղել եւ չեմ լինի, բայց այն մարդիկ, որոնք խելագարի կամքը կատարում են, եկել ու սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետեւից» ,-ասել էր Միքայել սրբազանը, որին չհաջողվեց բերման ենթարկել, քանի որ ժողովուրդն ու հոգեւորականները թույլ չտվեցին:
Նա այժմ Վեհարանի շենքում է, որը շրջափակված է մեծաթիվ ուժայիններով եւ գնալով նորանոր ուժեր են կենտրոնացնում տարածքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ փակված է Իսակովի պողոտան:
Կարդացեք նաև
Այժմ ուժայինները պատրաստվում են գործողությունների: Տեղում է նաեւ այն մեքենան, որով բերման էին ենթարկել Բագրատ սրբազանին:
Տեսանյութն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ