«ԵԽԽՎ մյուս նստաշրջանի ժամանակ՝ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին կայանալիք, Վեհաժողովում կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և հնարավորություն կլինի, որ Վեհաժողովը Ձեր նշած հարցերին առնչվող հարցեր բարձրացնի և ստանա պատասխաններ»,- Aravot.am-ի փաստմանը՝ Հայաստանում տեղի են ունենում ձերբակալություններ ընդդիմության ներկայացուցիչների, հոգևորականների շրջանում, լրագրողների գործունեությունն է խոչընդոտվում՝ անգամ կոտրել են լրագրողներից մեկի տեսախցիկը, ԱԱԾ-ն ներխուժել է Վեհարան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներով քննադատում է հայ եկեղեցուն և հարցին՝ արդյոք այս ամենը չի՞ հակասում այն հանձնառություններին, որ ՀՀ իշխանությունները ստանձնել են և չե՞ք պատրաստվում ՀՀ իշխանություններին հորդորել հավատարիմ մնալ այդ հանձնառություններին, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։
Նա, հղում կատարելով Հայաստանի մասին ԵԽԽՎ զեկույցին, ասաց․ «Կարծում եմ՝ տեղյակ եք, թե ինչ բանաձևեր և զեկույցներ ենք ունեցել այս հարցերի վերաբերյալ։ ԵԽԽՎ-ն Հայաստանի մասին զեկույց է հրապարակել, և ես ավելացնելու բան չունեմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ