«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառմամբ հայտնում է.
Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։
Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․
🔴 Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:
Կարդացեք նաև
🔴 Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։
🔴 Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել։
Մեկ այլ գրառմամբ Էդմոն Մարուքյանը հայտնում է.
Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենտի նախաձեռնությանը չմիանալու պատճառ չեն ունենալու խորհրդարանական երկու ընդդիմադիր դաշինքների պատգամավորները, և այդ գործընթացին միանշանակ ու վճռականորեն աջակցելու է նաև ժողովուրդը։