Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եմ «մեր ձեւով» աջակցություն հայտնելու Մայր Աթոռին»․ Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը Եկեղեցու բակում է

Հունիս 27,2025 15:41

Քիչ առաջ Մայր Աթոռի բակ եկավ նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարար, Եկեղեցուն սատարելու համար երկու ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի (լուսանկարում) եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ եթե Վեհափառ Հայրապետը ցանկանա իրեն ընդունել՝ սիրով կհանդիպի նրա հետ։ Բայց ինքը եկել է՝ «մեր ձեւով» (հումորով նկատեց-Ն․ Գ․) Եկեղեցու կողքին կանգնելու եւ իր սատարումը հայտնելու։

Նարեկ Կարապետյանը կոչ արեց խաղաղ ձեւով աջակցել Մայր Աթոռին։ Նա նկատեց՝ Էջմիածնի մուտքը փակ չէ, պետք է գալ եւ ցույց տալ, որ հասարակությունը դեմ է նման քայլերին․ «Այս մոտեցումը չի արժանացել մեր հայրենակիցների հավանությանը։ Այս մեթոդով չի կարելի։ Կարծում եմ, որ ողջախոհությունը կհաղթի։ Սա մեթոդ չէ»։

Նա ասաց՝ մտահոգիչ տեսարաններ է տեսել այսօր․ հուսով է՝ էլ չի տեսնի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30