Լրահոս
Օրվա լրահոսը

Բանդաների բոլոր պարագլուխները պետք է ձերբակալվեն. Աշոտ Փաշինյան

Հունիս 27,2025 16:30 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում կիսվելով Դավիթ Սանասարյանի «Ձեր գզվռտոցն ու շոուները Մայր Աթոռի տարածքից դուրս արեք» գրառմամբ, գրել է.

Դավիթը սրան գզվռտոց ու շոու է անվանում, կարծես չի լսել էն, ինչ բոլորս ենք լսել երկու օր առաջ:
Հայաստանում էս էջը պետք է փակվի, նաև նրա համար, որ Դավիթը 26 թվականին քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն ունենա, լինել-չլինելու հարցադրման ճահճից դուրս, որ քաղաքացին քաղաքական հայացք իրացնելու, ԱԺ-ում ներկայացված լինելու հնարավորություն ունենա:

Բոլոր ժողովրդավար ուժերը անկախ քաղաքական հայացքից պետք է պահանջեն պետությունից՝ փակել էս էջը վերջնականապես:

Հայաստանում ահաբեկչական խմբավորումներ չպետք է գոյություն ունենան, դա արդարադատության պահանջ է, քաղաքական առողջացման հրամայական:

Բոլոր մասնակից քաղաքական կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելվի:

Բանդաների բոլոր պարագլուխները պետք է ձերբակալվեն:
Հավանական մասնակիցները խիստ հսկողության տակ առնվեն:

Ու հանրությունը դրան անմասն չպետք է մնա:

Էդ պայմաններում է, որ Դավիթը 26 թվականին քարոզարշավ կանի, իրական քաղաքական քարոզարշավ, իշխանություն լինելու հայտ կներկայացնի:

ոչ թե լինել չլինելու վերացական հարցի ու լարվածության շուրջ, այլ կյանքի ու կենցաղի, հասարակության իրական խնդիրների ու ցանկությունների շուրջ:
Քարոզարշավը, քաղաքական սկզբունքայնությունը պետք է իշխանություն ձևավորի, ոչ թե գոյություն ունենալ, չունենալու անհասկանալի հակադրությունը:

Իշխանությունը պետք է պատկանի ժողովրդավար ուժերի, ժողովրդի հասարակության ներկայացուցիչ ուժերի, ու բոլորը պետք է ունենան կոնսենսուս, բանդիտներ, արյունարբություններ, ահաբեկչական խմբեր Հայաստանում պետք է չլինեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30