ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի՞ հազար մարդ է հերթ կանգնել, որ համբուրի Բագրատ և Միքայել Սրբազանների ձեռքը…
Քանի՞ հազարն է խնդրել, որ հենց նրանք անցկացնեն իրենց ընտանիքների ամենասակրալ արարողությունները…
Քանի՞սն են կիսվել Սրբազանների հետ ամենաանձնական հարցերով և խորհուրդ խնդրել…
Քանի՞ հազարն է ասել, թե ինչո՞ւ եկեղեցին բավարար չի պայքարում Հայաստանի/Արցախի համար…
Ինչի՞ և ո՞ւմ համար են պայքարում Սրբազանները և Եկեղեցին…
Ո՞վ է մեզանից յուրաքանչյուրը, եթե ուրանում է այս ամենը…
Հանուն ո՞ւմ, ինչի՞ եք ուրանում…
Կարդացեք նաև
Բոլոր այն ծանոթներս, ընկերներս, բարեկամներս, որ Արցախի հանձնումից մինչև խաղաղ ցուցարարների վրա կրակելն արդարացրեցիք, որ թեկուզ հայհոյելով ՔՊ կոչվող այս դավաճան ուժին՝ նույնիսկ հիմա շարունակելու եք աջակցել/համագործակցել նրանց հետ՝ «տուն պահելու» ստոր արդարացմամբ, համարեք այլևս իրար չենք ճանաչում:
Սերունդներով պատժվելու ենք այս սրբապղծության համար: