Լրահոս
Օրվա լրահոսը

Իջի բեմից. Փոխոստիկանապետը վեճի բռնվեց լրագրողի հետ

Հունիս 27,2025 19:57

Քննչական կոմիտեի մոտ լրագրողները ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանին հարցրին, թե ինչու են մարդկանց առանց պատճառի բերման ենթարկում: «Մի հատ պարզեմ, նոր»,-ասաց նա: Երբ լրագրողները տարակուսեցին, որ իր հրամանով են մարդկանց տանում, Հակոբյանը պատասխանեց՝ հասարակական կարգի պահպանման համար:

Դիտարկումը, որ մարդիկ հանգիստ կանգնած են, եւ պարզ է, թե ինչ ձեւերով են նրանց բերման ենթարկում, դուր չեկավ ոստիկանության պետին: Հակոբյանը վեճի բռնվեց լրագրողներից մեկի հետ՝ ասելով «Իջի բեմից»: Ապա բորբոքվեց. «Ես իմ ղեկավարին բան եմ զեկուցում, դուք ինձ ձեռ եք առնում»,-ասաց նա ու հեռացավ՝ առանց մեկնաբանություն անելու:

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը ներկայացել է Քննչական կոմիտե եւ արդեն քանի ժամ է ներսում է:

Տեսանյութն ամբողջությամբ

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30