Մենք սովորություն չունենք միջամտելու այլ պետությունների ներքին գործերին, նշել են նախարարությունից ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ։
«Անկեղծորեն հետաքրքրված ենք բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության պահպանմամբ, օրենքի գերակայության ապահովմամբ և կայուն զարգացման ապահովմամբ։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է գործնականում հավատարիմ լինել ժողովրդավարական արժեքներին, կրոնական ազատության սկզբունքներին և հարգել հավատացյալների զգացմունքները, որոնք հռչակվել են Հայաստանի ղեկավարության կողմից»։
«Սպուտնիկ Արմենիա»