«Ա1+». Միջոցառումները, որոնք ուղղված են միության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շուկա ներթափանցումը կանխելուն՝ կապված Հայաստանի և Եվրոպական միության միջև աճող համագործակցության հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք հետևում ենք այն գործընթացներին, որոնք ընթանում են Հայաստանի և Եվրոպական միության մերձեցման շրջանակում։ Նկատում ենք, որ Հայաստանի նորմատիվաիրավական դաշտում հայտնվում են նորմատիվ ակտեր, որոնք հեշտացնում են սննդամթերքի սերտիֆիկացման որոշ կանոններ այն պետությունների համար, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամներ չեն։ Սա նշանակում է, որ ԵԱՏՄ-ի ներքին շուկայում կարող են հայտնվել ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին»,-ասել է Օվերչուկը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա պարզաբանել է, որ հարցը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
«Ես պատրաստվում եմ նամակ գրել իմ գործընկեր, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և հայտնել, որ նման քայլերը հակասում են ԵԱՏՄ նորմերին։ Բնականաբար, քննարկելու ենք համապատասխան միջոցների կիրառումը»,–նշել է Օվերչուկը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ժողովրդի ընտրությանը, սակայն ընդգծել է, որ միաժամանակ ԵԱՏՄ-ին և Եվրոպական միությանը անդամակցել հնարավոր չէ։