«Բացահայտ ապօրինի, անհիմն», – այսպիսի գնահատական տվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմից Արա Զոհրաբյանը՝ Շիրակի թեմի առաջնորդին կալանավորելու ՔԿ միջնորդության բավարարման առնչությամբ։ Նա տեղեկացրեց դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին։
«Միանշանակ, դատավորը անկախ չէր։ Իրեն հայտնված բացարկները, որոնք հիմնավոր էին, նա մերժեց», – հավելեց փաստաբանը։
«Մասնագիտական խայտառակություն էր դատական նիստին տեղի ունենում», – ընդգծեց փաստաբաններից Երեմ Սարգսյանը։
Փաստաբանները փոխանցեցին՝ դատավոր Մասիս Մելքոնյանը (լուսանկարում) սահմանափակել է Սրբազանի շփումները այլ անձանց հետ, բացառությամբ մերձավոր ազգականների եւ պաշտպանների հետ։
Կարդացեք նաև
Ըստ նախնական տեղեկատվության՝ Միքայել արքեպիսկոպոսը կտարվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ